Ներքին աուդիտի միջազգային ստանդարտներն ու դրանց գործնական կիրառումը

Ջի-Ար-Սի Գիտելիքի Կենտրոնը Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի աջակցությամբ կազմակերպում է “Ներքին աուդիտի միջազգային ստանդարտներն ու դրանց գործնական կիրառումը” թեմայով դասընթացը:

Դասընթացը գերազանց հնարավորություն է  բոլոր այն մասնագետների և ուսանողների համար, ովքեր ոչ միայն ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները միջազգային ստանդարտների կիրառության ոլորտում, այլ նաև պատրաստվում են հանձնել CIA (Certified Internal Auditor) միջազգային որակավորման քննությունները: Դասընթացի արդյունքում բոլոր մասնակիցներին կտրվի նաև 15 CPE (Continuing Professional Education):

Դասընթացի մանրամասները ներկայացված են ստորև.

Դասընթացի տևողությունը: 15 ժամ /5 օր

Դասընթացի օրեր: Մարտի 16; 17; 19; 23; 24 ժամը 1830-2130 

Ում համար է նախատեսված դասընթացը: Ներքին աուդիտով, ռիսկերի կառավարմամբ և ներքին հսկողությամբ զբաղվող մասնագետներ:

Դասընթացին մասնակցությունը հնարավորություն կտա.

  • Ծանոթանալ Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտներին;
  • Լուծել և քննարկել Ստանդարտների կիրառելիության գործնական խնդիրներ:

Դասընթացի համառոտ նկարագրություն.

Ներքին աուդիտը հանդիսանում է կազմակերպությունների կորպորատիվ կառավարման անբաժանելի բաղկացուցիչը: Ներքին աուդիտը օգնում է կազմակերպությանն իրագործել իր առջև դրված խնդիրները` հետևողականորեն գնահատելով և բարելավելով ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացների արդյունավետությունը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ներկայացնել Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտների գործնական կիրառելության կարևորությունն ու անհրաժեշտությունը: Պրակտիկ խնդիրներ լուծելու և քննարկելոի միջոցով մասնակիցները հնարավորություն կունենան գնահատել ներքին աուդիտի իրենց գիտելիքների մակարդակը և դասախոսի հետ քննարկել մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները:

Դասընթացի անցկացման վայրը.

Դասընթացը տեղի է ունենալու Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում՝ Նալբանդյան 4/1 հասցեում :