Instructor – Azat Gabrielyan, PhD, CIA, CRMA

Azat Gabrielyan, Ph.D, CIA, CRMAԱզատ Գաբրիելյանը ունի Ներքին Աուդիտորի և Ռիսկերի Կառավարման Հավաստիացնողի միջազգային որակավորումներ (CIA, CRMA).

2007թ-ից հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խմբի անդամ և 2011թ-ից զբաղեցնում է Վերստուգիչ խմբի գործառնական աուդիտի բաժնի պետի պաշտոնը:

2002-2007թթ ընթացքում Ազատն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հաշվապահական հաշվառման վարչությունում` որպես հաշվապահ-մեթոդաբան:

2012թ-ին ներքին աուդիտի ոլորտում աշխատող մի խումբ գործընկերների հետ Ազատը հիմնադրել է Հայսատանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտը, որը հանդիսանում է “Institute of Internal Auditors” միջազգային հեղինակավոր կազմակերպության լիակատար ներկայացուցիչը Հայաստանում: Ներկայումս նա հանդիսանում է Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի քարտուղարն ու Տնօրենների խորհրդի անդամը:

2013-2014թթ ընթացքում մասնակցել է Ներքին Աուդիտի Միջազգային Ստանդարտների հայերեն թարգմանության աշխատանքներին:

2003-2006թթ հանդիսացել է Հայ-Ռուսական Պետական Համալսարանի ֆինանսների ամբիոնի դասախոս` դասավանդելով հաշվապահական հաշվառում և տնտեսական վերլուծություններ առարկաները:

2004թ-ից` որպես դասախոս, պարբերաբար մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպվող «Ներածական» դասընթացներին: