IT Audit

Ջի-Ար-Սի Գիտելիքի Կենտրոնը Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի աջակցությամբ կազմակերպում է “ՏՏ աուդիտ” թեմայով դասընթացը:

Դասընթացը գերազանց հնարավորություն է  բոլոր այն մասնագետների և ուսանողների համար, ովքեր ոչ միայն ցանկանում են խորացնել իրենց գիտելիքները ՏՏ աուդիտի ոլորտում այլ ցանկանում են ծանոթանել նաև ՏՏ աուդիտի մոտեցումներին և զարգացումներին: Դասընթացի արդյունքում բոլոր մասնակիցներին կտրվի նաև 10 CPE(Continuing Professional Education):

  1. Նպատակը

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել Տեղեկատվական Տեխնոլոգիաների(ՏՏ) աուդիտի առանձնահատկություններին, հիմնախնդիրներին, միջազգային ստանդարտներին և դրանց կիրառման միջազգային առաջավոր փորձին:

  1. Թիրախային Խումբ

Ֆինանսական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ներքին աուդիտորներ, ներքին հսկողներ, ռիսկերի կառավարիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, տեղեկատվական անվտանգության պատասխանատուներ:

  1. Մանրամասներ

Դասընթացի ընթացքում կքննարկվի ներքին աուդիտի գործընթացը, հիմնականում շեշտը դնելով ՏՏ աուդիտի առանձնահատկությունների վրա, մասնավորապես ներքոնշյալ ուղղությունների վրա․

  • Ներքին աուդիտի /ՏՏ աուդիտի ընդհանուր դրույթները
  • Ներքին աուդիտի դերը ներքին հսկողության, ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման գործընթացներում
  • ՏՏ աուդիտի առանձնահատկությունները
    • CobIT ստանդարտը իբրև ԴեՅուրե և ԴեՖակտո ստանդարտ
  • Ներքին աուդիտի ամբողջություն/ՏՏ աուդիտի ամբողջություն
    • ՏՏ աուդիտի ամբողջությունը CobIT ստանդարտի հիման վրա
  • Հանձնառությունների պլանավորում և վերահսկում
    • ՏՏ աուդիտի հաշվետվություն
  • ՏՏ աուդիտի դերը զեղծարարության բացահայտման գործընթացում
  • ՏՏ ռիսկերի կառավարում
    • Կիբեռ անվտանգության ռիսկերը ՏՏ աուդիտի համատեքստում
  1. Դասընթացի տևողությունը՝  9 ժամ
  1. Դասընթացի օրերը. ապրիլի 27, 28, 30, ժամը 18:30 – 21:30
  1. Դասընթացի անցկացման վայրը

Դասընթացը տեղի է ունենալու Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում՝ Նալբանդյան 4/1 հասցեում: